29/10/2019 15:21
Որևէ համայնքի խոշորացում չի կատարվում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով. նախարար
Եթե կա նախաձեռնող խումբ, որը կարծում է, որ տվյալ համայնքի խորոշացման պրոցեսին մասնակցությունը նպատակահարմար չէ, ապա հնարավորություն է ստանում ստորագրահավաքի միջոցով կարողանալ տեղական հանրաքվե կազմակերպել, որի արդյունքում էլ կորոշվի՝ իրենց նախաձեռնությունը ճի՞շտ էր, թե՞ սխալ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«Այսինքն՝ այդ մտահոգությունները տեղին չեն, որովհետրև մեր կողմից ամեն ինչ արվում է, որ հանրության ձայնը լսելի լինի։ Որևէ համայնքի խոշորացում չի կատարվում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Դա արվում է մեր համայնքների տնտեսական ներուժը ապահովելու համար», - նշեց նախարարը։