29/10/2019 19:11
737 MAX ինքնաթիռը կդառնա ամենաանվտանգներից մեկը
Boeing-ի նախագահ և գործադիր տնօրեն Դենիս Մյուլենբուրգը խոստացել է, որ 737 MAX-ն ամենաանվտանգ ինքնաթիռներից մեկը կդառնա ծրագրային ապահովման բոլոր լրամշակումներից հետո:
Մյուլենբուրգի՝ ընկերության կայքում հրապարակված ելույթի համաձայն, Boeing-ը զգալի բարելավումներ է կատարել 737 MAX ինքնաթիռի թռիչքների կառավարման ծրագրային ապահովման մեջ:
«Մենք դրա համար ներդրել ենք Boeing-ի բոլոր ջանքերը: Մենք հատկացրել ենք անհրաժեշտ բոլոր ռեսուրսները, որպեսզի 737 MAX-ի կատարելագործումը լինի համալիր և մանրակրկիտ թեստավորված: Երբ 737 MAX-ը կրկին շահագործման հանձնվի, այն կլինի ամենաանվտանգ օդանավերից մեկը, որոնք երբևիցե թռիչքներ են իրականացրել», - ասել է Մյուլենբուրգը:
Նշվում է, որ Boeing-ն ավելի քան 100 հազար ժամ է հատկացրել 737 MAX-ի բարելավումների մշակմանը և ավելի քան 814 թեստային թռիչք է անցկացրել նորացված ծրագրային ապահովմամբ: