29/10/2019 13:06
Արցախյան հարցի շուրջ մեր դիրքորոշումը ո՞րն է. համապարփակ պատասխան այդպես էլ չկա. ադրբեջանագետ
Իրավիճակն արագ փոփոխվում է, և չի բացառվում, որ կես տարի հետո Արցախում լայնածավալ գործողություններ չեն լինի, «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» խորագրով քննարկման ժամանակ այսօր ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Նրա խոսքով, երբ Վալդայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հակադարձում էր ՀՀ վարչապետին և հայտարարում՝ «Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ» , պետք է հասկանալի դառնար, որ քարոզչական պատերազմում անհրաժեշտ է լինել ավելի ճկուն, ավելի մոբիլ և ավելի արդյունավետ, քան հակառակորդ երկիրը։
«Այսօր 425-րդ անգամ եմ հարցնելու արցախյան հարցի շուրջ մեր դիրքորոշումը ո՞րն է։ Ցավոք, համապարփակ պատասխան այդպես էլ չեմ կարողանում ստանալ։ Ցանկալի է նաև հարցի շուրջ շաբաթը մեկ իրարարմերժ հայտարարություններ չանել», - ամփոփեց Անժելա Էլիբեգովան։