29/10/2019 17:25
Հայաստանում ռուսական ռազմաբազան ՀՀ Զինված ուժերի հետ համատեղ պատրաստ է դիմակայել առկա սպառնալիքներին. Շոյգու
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան Կովկասում կայունության երաշխավորն է ու ի վիճակի է ՀՀ Զինված ուժերի հետ համատեղ դիմակայել առկա սպառնալիքներին, հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«ՀՀ տարածքում գտնվում է ռուսական 102-րդ ռազմաբազան, որը Կովկասյան տարածաշրջանում կայունության երաշխավորն է։ Այսօր այնտեղ ստուգումներ անցկացրեցի։ Բազան մարտունակ է և պատրաստ է ՀՀ Զինված ուժերի հետ դիմակայել անվտանգության առկա սպառնալիքներին», - ասել է Շոյգուն՝ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակցությունների ընթացքում, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Շոյգուի գնահատականով՝ «Հայաստանն Անդրկավկասում Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է»։