29/10/2019 18:47
Գերմանացի նախարարը հոսպիտալացվել է բեմից ընկնելուց հետո
Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Պետեր Ալտմայերը հոսպիտալացվել է՝ Դորտմունդում թվային տեխնոլոգիաների համաժողովում ելույթի ժամանակ բեմից ընկնելուց հետո: Ինչպես հայտնում է n-tv-ն՝ ընկնելուց հետո Ալտմայերը չի կարողացել ինքնուրույն վեր կենալ:
Պատահարից հետո բժիշկ են կանչել, իսկ համաժողովի մասնակիցներին խնդրել լքել դահլիճը: Թե ինչ վնասվածք է ստացել նախարարը, չի հաղորդվում:
DPA-ն նշում է, որ նախարարը գիտակից վիճակում է: