29/10/2019 18:36
Ուկրաինայում հայտարարել են, որ Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ
Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն հայտարարել է, որ, իր կարծիքով, Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այդ մասին նա ասել է՝ պատասխանելով Մարիուպոլում լրագրողների համապատասխան հարցին:
«Ես կարծում եմ՝ այո՛: Նրանք հեռախոսով երեք անգամ խոսել են։ Վստահ եմ, որ նա հստակ հասկանում է, թե ինչի և ինչպես կարելի է հասնել», - ասել է Պրեստայկոն: