29/10/2019 15:02
Բաբլոյանի, Բաբայանի և Թովմասյանի շուրջ կատարվողը բացառապես իրավական հարթությունում է. նախարար
Արա Բաբլոյանի, Արսեն Բաբայանի և Հրայր Թովմասյանի շուրջ ծավալվող իրադարձություններին վերաբերվում եմ, ինչպես ցանկացած իրավական պրոցեսի, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«Հայաստանում տեղի են ունենում նմանատիպ տասնյակ և հարյուրավոր իրավական պրոցեսներ։ Դա քաղաքական չէ, դա բացառապես իրավական հարթությունում է», - ասաց նա։
Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանը՝ Սուրեն Պապիկյանը նշեց, որ ինքն, ինչպես մնացած բոլոր նախարարները, բարձրացված աշխատավարձ ստանում է մայիս ամսից։
«Մեր նախարարությունում բոլորը ստանում են իրենց աշխատանքին համապատասխան պարգևավճարներ։ Ինչ վերաբերում է օպտիմալացմանը և կրճատումներին՝ սպասվում են միավորումներ, որոնք ենթադրում են կրճատումեր», - նշեց նա։