29/10/2019 17:53
Գվինեա-Բիսաուի նախագահը ցրել է երկրի կառավարությունը
Գվինեա-Բիսաուի նախագահ Ժոսե Մարիո Վաշը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել երկրում քաղաքական ճգնաժամի պայմաններում կառավարությունը ցրելու մասին, հայտնում է Ֆրանս Պրեսը:
Գործակալության տվյալով՝ նախագահի հրամանը հնչել է երկուշաբթի երեկոյան երկրի ռադիոկայաններով: Ժոսե Մարիո Վաշը քաղաքացիներին ուղղված իր ուղերձում զեկուցել է «լուրջ քաղաքական ճգնաժամի մասին, որը խոչընդոտում է հանրապետության ինստիտուտների բնականոն գործունեությանը» և որոշել է ցրել կառավարությունը:
Կառավարության ցրելու մասին նախագահի հրամանագիրը ուժի մեջ է մտել «հայտարարությունից անմիջապես հետո»: