29/10/2019 13:46
Հայաստանը գլոբալ որևէ ուղղությամբ ռազմավարություն չունի. քաղաքագետ
Հայաստանը գլոբալ որևէ ուղղությամբ ռազմավարություն չունի, «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» խորագրով քննարկման ժամանակ այսօր ասաց միջազգային իրավունքի մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Հայաստանում չկա մի պետական հիմնարկ, որը մշակած պլան ունի, թե ինչ ենք անելու, եթե, օրինակ, ԱՄՆ-Իրան բախում լինի։ 2017 թվականից ի վեր՝ չունենք ազգային անվտանգության ռազմավարություն։ Այդ երիտասարդն անհասկանալի է՝ երկու տարի ինչով է զբաղված։ Նա պարալիզացրել է այդ կարևոր կառույցի աշխատանքները։ Օրինակ, անհասկանալի է՝ Պակիստանը մեր թշնամի՞ն է, թե՞ ոչ։ Պակիստանը միակ երկիրն է, որն ասում է՝ քարտեզի գոյություն Հայաստան պետություն չունի», - ասաց բնանախոսը։