29/10/2019 16:07
Հրայր Թովմասյանին մոտ օրերս կկալանավորեն. Մալյան
«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը վստահ է, որ Հրայր Թովմասյանը կալանավորվելու է:
«Հրայր Թովմասյանին մոտ օրերս հեղափոխականները կկալանավորեն: Իրավապահ համակարգում ներքին կարգով հայտարարված է մրցույթ Թովմասյանին ու նրա շրջապատում գտնվող մարդկանց նկատմամբ որևէ հոդվածով գործ կարելու նպատակով: Հրայր Թովմասյանը մինչև վերջ մնաց իր դիրքում ու չհանձնվեց», - Facebook-ի իր էջում գրել է Մալյանը:
Նա լուսանկար է հրապարակել և գրել, որ Հրայր Թովմասյանն իրեն հիշեցնում է լուսանկարի այս մարդուն` Ավգուստ Լանդմեսսերին:
«Լուսանկարում 1936 թվականին Համբուրգում նացիստական ակտիվիստ Հերստ Վեսսելի պատվին կառուցված ռազմանավի բացման արարողությունից է: Նացիստական ակտիվիստին 1930թ սպանել էին կենցաղային հողի վրա առաջացած վեճի արդյունքում: Ծանր վիրավոր Հերստ Վեսսելը հրաժարվեց հրեա բժիշկից առաջին բուժ օգնություն ստանալուց ու մեռավ արյան վարակումից: Այս լուսանկարի պահին նացիստները հետմահու հերոսացնում են իրենց ակտիվիստ ընկերոջը` Հերստ Վեսելին: Ամբոխը ինքնամոռած սալյուտ է անում, իսկ 26 ամյա Ավգուստը քմծիծաղ տալով չի միանում ամբոխի էյֆորիային», - գրել է Մալյանը: