29/10/2019 12:26
Ադրբեջանի ներսում իշխանությունը մոնոլիտ չէ, ինչպես դրսից թվում է. Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանում ներկայումս հետաքրքիր պրոցեսներ, վերադասավորումներ են ընթանում։ Իլհամ Ալիևը երկիրը կամաց-կամաց տանում է պոստնավթային շրջան, «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» խորագրով քննարկման ժամանակ այսօր ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
«Ալիևը որոշել է էկոնոմիկան ռեֆորմների ենթարկել և ապրել ավելի համեստ։ Հետևաբար պարզ է, որ իշխանության ներսում առկա տրամաբանությունը պետք է փոխվի։ Սրա հետ մեկտեղ՝ թիմը սկսել է կամաց-կամաց մաքրվել հայր Ալիևի կադրերից։ Իրականում վաղուց էր ժամանակը ծեր, հոգնած մարդկանց տուն ուղարկել։ Բնական է, որ սրանից հետո բալանսը խախատվելու է, և այդ երկրում սկսվելու են վերաբաշխումներ, սաբոտաժներ։ Այսինքն՝ Ադրբեջանի ներսում իշխանությունը մոնոլիտ չէ, ինչպես դրսից թվում է», - ասաց բանախոսը։
Ադրբեջանագետը միաժամանակ նկատեց՝ այս պահին Ադրբեջանում ներքին կայունությանը խաթարող լուրջ վտանգներ չկան։