29/10/2019 18:58
Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է բրիտանացի երկու զբոսաշրջիկի վրա
Երկու բրիտանացի է տուժել ավստրալական Ուիթսանդ կղզիների շրջանում շնաձկան հարձակման հետևանքով, հայտնում են ավստրալացի փրկարարները:
Շնաձուկը պոկել է տղամարդկանցից մեկի ոտքը, մյուսը ստացել է լուրջ վնասվածքներ, նրանք ուղղաթիռով տեղափոխվել են հիվանդանոց:
«Երկու բրիտանացի զբոսաշրջիկ, որոնց կծել է շնաձուկը, այսօր փրկարարներին պատմել են, որ պայքարում էին ջրում, երբ տեղի է ունեցել հարձակումը», - ասվում է փրկարարների Twitter-ում: