29/10/2019 12:50
Բոլիվիայում բողոքի ցույցերի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Առնվազն 30 մարդ է վիրավորվել երկուշաբթի Բոլիվիայում՝ երկրի վերընտրված նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումների ընթացքում, հայտնում է Efe-ն:
Բողոքի ցույցերը տեղի են ունենում Բոլիվիայի մի շարք քաղաքներում, այդ թվում ՝ Լա Պասում, Կոչաբամբեում և Սանտա Կրուզում:
Համաձայն Բոլիվիայի Բարձրագույն ընտրական դատարանի՝ գործող նախագահ Էվո Մորալեսը հաղթել է նախագահի ընտրությունների առաջին փուլում: