29/10/2019 10:58
Էկվադորում 12 օր ընթացող բողոքի ակցիաների ժամանակ 10 մարդ է մահացել
Էկվադորի օմբուդսմենի գրասենյակը երկուշաբթի Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովին փոխանցել է զեկույց առ այն, որ երկրում՝ վառելիքի սուբսիդիաների չեղյալ հայտարարման դեմ արդեն 12 օր է՝ բողոքի ակցիաներ են ընթանում, որոնց հետևանքով 10 մարդ մահացել է 1340-ը՝ վիրավորվել:
«Մինչև հոկտեմբերի 13-ը ձերբակալվածների, վիրավորների և սպանվածների պաշտոնական թիվը, որոնք մենք խոստացել ենք տրամադրել, կազմում է 1592: Դրանց 76% -ը չարդարացված և ապօրինի ձերբակալություններ են: 1340 մարդ վիրավորվել են ... և 10 մարդ մահացել», - լրագրողներին ասել է օմբուդսմեն Ֆրեդի Քերիոնը:
Իրավապաշտպանի խոսքով՝ տուժածներից շատերը ծանր վիրավորումներ ունեն, ութ մարդ զրկվել է աչքից: