29/10/2019 13:39
Իրաքի Քերբելայում առնվազն 18 մարդ է զոհվել նստացույցի ցրման հետևանքով
Իրաքի կենտրոնական մասի Քերբելա քաղաքում առնվազն 18 մարդ է զոհվել երկրի անվտանգության ուժերի կողմից նստացույցի ցրման հետևանքով, հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին:
Նրանց տվյալով՝ իրավակարգի պահապանները, փորձելով ցրել բողոքողներին, որոնք հանդես են գալիս երկրում կոռուպցիայի և տնտեսական խնդիրների դեմ, հրազեն են կիրառել: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չկա:
Նախօեին «Մավազին նյուս» լրատվական պորտալը, հղում անելով Մարդու իարվունքների բարձրագույն հանձնաժողովի տվյալներին, հայտնել Է, որ անցած շաբաթվա վերջից անկարգությունների հետևանքով երկրում զոհվել է առնվազն 82 մարդ: Նրա տեղեկությունների համաձայն, բողոքի ակցիաների ընթացքում տարբեր աստիճանի ծանրության վերքեր է ստացել մոտ 3600 մարդ:
Հոկտեմբերի 1-ին Իրաքի մի քանի նահանգներում հակակառավարական ելույթներ են սկսել: Բաղդադում, ինչպես նաև հարավային ու հյուսիսային նահանգներում մարդիկ պահանջում էին կառավարության հրաժարականը: Սկսված խաղաղ հանրահավաքներն արագորեն կատաղի ընդհարումների են վերածվել ոստիկանների ու զինծառայողների հետ: