30/10/2019 16:14
Այս պահին սահմանին իրավիճակը հանդարտ է. Արծրուն Հովհաննիսյան
Այս պահին սահմանին իրավիճակը հանդարտ է, ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Իսկ ադրբեջանական կողմը մեր հայտարարությանը որպես պատասխան մի հիմարություն է տարածել գիշերը տեղի ունեղածի, իրենց սահմանապահների գործողությունների մասին», - նշել է Հովհաննիսյանը:
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Տավուշում երեկ գիշեր և այսօր վաղ առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ, պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է, հայկական կողմից տուժածներ չկան:
Ադրբեջանի Սահմանապահ ծառայությունն, իր հերթին, հայտնել է, որ հայկական զինուժը կրակ է բացել Ղազախի շրջանի մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ: