30/10/2019 11:57
ՀՔԾ-ն կարո՞ղ է Հրայր Թովմասյանին ներգրավել որպես մեղադրյալ
Հարցաքննելու իրավունք ունենք ցանկացած անձի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հարցաքննելու մասին հարցին։
Հարցին՝ չպե՞տք է ստանան ՍԴ-ի թույլտվությունը, Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Հարցաքննելու համա՞ր, ընդամենը հարցաքննելու համա՞ր: Ոչ»։
Կարո՞ղ է արդյոք Հրայր Թովմասյանը ներգրավվել որպես մեղադրյալ հարցին, ՀՔԾ պետը պատասխանեց, որ այդ հարցը հիմա չի մեկնաբանի։
«Դա իրավական վեճ է, հիմա չեմ խոսի», - ասաց նա։