30/10/2019 15:16
Վիգեն Սարգսյանը չի հրավիրվել հարցաքննության. Հայկ Գրիգորյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը չի հրավիրվել հարցաքննության, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
«Որքանով տեղյակ եմ՝ ՀՀ-ում չէ, չի հրավիրել, չէ», - ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ նորություն կա գործի վերաբերյալ՝ Գրիգորյանը պատասխանեց.
«Այստեղ նորության խնդիր չկա, կան տվյալներ, որոնք վկայում են, որ հանձնաժողովի կողմից բնակարաններ են հատկացվել անձնաց, որոնց ավելի ուշ պետք է հատկացվեր կամ էլ պետք է հատկացվեր հանձնաժողովի քննարկման, այլ ոչ թե միանձնյա որոշման շրջանակներում», - ասաց նա:
Գրիգորյանը նաև նշեց, որ Վիգեն Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Վիգեն Սարգսյանին առնչվող գործը ուղարկվել է ՀՔԾ: