30/10/2019 15:36
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային գաղտնալսման ֆայլը հրապարակվել է ԱՊՀ տարածքից. Հայկ Գրիգորյան
Հայտնի է վայրը, որտեղից տարածվել են ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսային զրույցի գաղտնալսման ու ձայնագրման ֆայլերը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
Հարցին՝ որտեղի՞ց է եղել՝ Գրիգորյանը պատասխանեց.
«Հայաստանից չէ, ԱՊՀ տարածքից է: Նախաքննության շահերից ելնելով՝ կգերադասեմ այդ մասին չխոսել»:
Ճշտող հարցին ի պատասխան՝ Ռուսաստանի՞ց է տարածվել ձայնագրությունը, Գրիգորյանը ծիծաղեց: