30/10/2019 12:38
ՍԴ ամենամեծ ճգնաժամը նիստերին չմասնակցող ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանն է. Գևորգ Պետրոսյան
Ո՞վ է ասում, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա. այն դատավո՞րը, որն ընդհանրապես չի մասնակցում նիստերին։ Սահմանադրական դատարանի ամենամեծ ճգնաժամը ՍԴ այդ դատավորն է, այդ ինքնահռչակ նախագահը ՝ Վահե Գրիգորյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Հավատացեք՝ այդ անձի դեմ ոչինչ չունեմ, ոչ մի անգամ չենք առնչվել, ատելություն չունեմ։ Իմ ատելությունը նրա կեցվածքն է։ Մարդը չի մասնակցում նիստերին, պետական բյուջեից ստանում է աշխատավարձ, խրախուսումներ։ Բայց եթե դատավորը չի մասնակցում դատարանի աշխատանքներին, ինչի՞ համար է խրախուսվում։ Եթե երկակի ստանդարտները մեր երկրում չեն վերանալու, ոչնչի չենք հասնելու։ Ոչ մի նիստի չմասնակցող դատավորը բարոյական իրավունք չունի քննադատել ՍԴ աշխատանքը», - իր վրդովմունքն արտահայտեց Գևորգ Պետրոսյանը։