30/10/2019 18:30
Ակտիվիստ Գրետա Թունբերգը հրաժարվել է բնապահպանության ոլորտի մրցանակից
Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը հրաժարվել է բնապահպանության ոլորտի մրցանակից՝ հայտարարելով, որ «կլիմայական շարժմանն այլևս անհրաժեշտ չեն մրցանակներ»:
«Մենք այն երկրներից ենք, որոնք հնարավորություն ունեն գործադրելու առավելագույն ջանքեր (շրջակա միջավայրի պաշտպանության համար – խմբ.): Եվ, այնուամենայնիվ, մեր երկրներն, ըստ էության, ոչինչ չեն անում: Ուստի, քանի դեռ դուք չեք սկսել գործել…, ես գերադասում եմ չընդունել Հյուսիսային խորհրդի Բնապահպանական մրցանակը», - գրել է Թունբերգն ինստագրամում:
«Մեզ անհրաժեշտ է, որ քաղաքական գործիչներն ու իշխանության գլուխ կանգած մարդիկ սկսեն լսել արդի առաջավոր գիտությանը», - ավելացրել է ակտիվստը:
Թունբերգը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային խորհրդին որոշման համար և նշել, որ իր համար դա մեծ պատիվ է: