30/10/2019 18:55
Մահացել է դերասան Ջոն Ուիզերսփունը
77 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Ջոն Ուիզերսփունը, որը նկարահանվել է «Բրուքլինի վամպիրը» ֆիլմում, հայտնում է «Hollywood Reporter» հրատարակությունը՝ հղում անելով դերասանի ընտանիքի հայտարարությանը:
«Մեզ համար շատ տխուր է դրա մասին գրելը, բայց մեր ամուսինը և հայրը՝ Ջոն Ուիզերսփունը, մահացել է: Նա լեգենդ էր ժամանցային ինդուստրիայի բնագավառում և անառարկելի հեղինակություն բոլոր նրանց համար, ովքեր նրան տեսել են այս բոլոր տարիներին», - ասված է հայտարարության մեջ: