30/10/2019 18:03
Զելենսկին Դոնբասի հակամարտությունը կարգավորելու համար երեք փուլ է նշել
Դոնբասի հակամարտությունը հնարավոր է կարգավորել թեժ փուլի դադարեցումից, մարդկանց հաշտեցումից և անվտանգ վերաինտեգրացումից հետո, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Մարիուպոլի Միասնության համաժողովի ընթացքում:
«Մոլորակի բոլոր անկյուններում զինված հակամարտությունների և պատերազմների միջազգային փորձն ապացուցում է՝ պատերազմն ավարտելու ճանապարհին հարկավոր է անցնել երեք գլխավոր փուլ», - ասել է նա։
Առաջին փուլը, Ուկրաինայի ղեկավարի կարծիքով, «թեժ փուլն ավարտելն է և հրադադար հաստատելը»:
Ընդ որում՝ Զելենսկին վստահություն է հայտնել, որ դրան կհաջողվի հասնել մոտ ժամանակ: Որպես երկրորդ փուլ նա նշել է մարդկանց հաշտվեցումը, փոխհամաձայնության հասնելը:
«Երրորդ փուլն անվտանգ վերաինտեգրացումն է», - ավելացրել է նա: