30/10/2019 10:17
Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվել են պատմական թիվ 296 բանաձևում․ շնորհակալություն ԱՄՆ-ին. Զոհրաբ Մնացականյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար։
«Շնորհակալություն ԱՄՆ-ին, ԱՄՆ Կոնգրեսին։ Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվել են պատմական թիվ 296 բանաձևում։ Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծանրակշիռ ուղերձ՝ ընդդեմ ժխտողականության: Խորին երախտագիտություն 405 քվեներից յուրաքանչյուրի համար:
Լիազորված եմ նոր թափով աշխատելու զանգվածային վայրագությունները աշխարհի ցանկացած վայրում կանխարգելելու համար»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մնացականյանը։
Thank you #US, #USCongress. Justice & truth consolidated w/ historic HR Res 296. Tribute to memory of victims of #ArmenianGenocide. Massive message agnst #denialism. Deep gratitude to each of 405votes. Empowered to work anew for prevention of mass atrocities anywhere in the world pic.twitter.com/yncbdw07yj
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) October 29, 2019