30/10/2019 12:46
Իրանը մտադիր չէ զորքերը դուրս բերել Սիրիայից. Զարիֆ
Իրանը մտադիր չէ զորքերը դուրս բերել Սիրիայից, քանի դեռ նրանց ներկայությամբ շահագրգռված է այդ երկրի կառավարությունը, հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Իրանը և Ռուսաստանն այնտեղ գտնվում են Սիրիայի կառավարության հրավերով, և մենք մտադիր ենք այնտեղ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ սիրիական կառավարությունը և Սիրիայի ժողովուրդը ցանկանում են, որ մենք լինենք այնտեղ»,- ասել է Զարիֆը Ժնևում կայացած մամուլի ասուլիսում:
Նա քննադատության է ենթարկել Սիրիայում ռազմական ներկայությունը պահպանելու ԱՄՆ-ի մտադրությունը, որպեսզի վերահսկի այն շրջանները, որոնցում գտնվում են նավթի հանքավայրեր: