30/10/2019 18:39
Կալիֆորնիայում հրդեհները կսաստկանան ուժեղ քամու պատճառով
Կալիֆորնիայում հրդեհները կսաստկանան ուժեղ քամու պատճառով, տեղեկացնում է «Fox» հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի օդերևութաբաններին։
Այս կապակցությամբ էլեկտրաէներգիայի նոր անջատումներ կլինեն։
Հրշեջներն արդեն փորձում են հրդեհը մարել Լոս Անջելեսի մոտ, այժմ «քամու լուրջ ուժգնացում» է սպասվում հարևան Սանտա Անայում:
Երկրի իշխանությունները հետևում են եղանակային պայմաններին և իրավիճակից կախված կորոշեն՝ տարհանում իրականացնե՞ն, որը կարող է վերաբերել 186 հազար մարդու։
Վտանգավոր գոտում, որտեղից որոշակի պայմաններում կարող է տարհանում հայտարարվել, ապրում է մոտ 26 մլն մարդ։