30/10/2019 09:44
«Փաստ». Արայիկ Հարությունյանի հետ կապված որոշակի կոմպրոմատներ են դրվել Փաշինյանի սեղանին
«Փաստ» թերթը գրում է. «Արցախի նախագահական ընտրություններին պատրաստվող անձինք և ուժերը, որոշակի ակտիվությունից հետո, ներկայումս «հարաբերական անդորրի» մեջ են. ըստ էության, բոլորն էլ փորձում են վերագնահատել իրենց հնարավորությունները: «Փաստ» թերթի տեղեկություններով, մեկ-երկու թեկնածուի համար կենսական նշանակություն ունի ցույց տալ, որ ունեն Նիկոլ Փաշինյանի «դաբրոն»:
Մասնավորաբար, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն առիթը բաց չի թողնում՝ գովելու Հայաստանի գործող իշխանություններին, ավելի ստույգ՝ հենց Փաշինյանին՝ հույսով, որ վերջինիս «ընտրությունը» կանգ կառնի իր վրա:
Արցախի մեր աղբյուրների պնդմամբ, Հարությունյանն ինքն էլ է հասկանում, որ այս ընտրություններում Փաշինյանի կողմնորոշումը առանձնապես չի ազդելու արցախցիների որոշման վրա, այդուամենայնիվ, որոշակի «գոտեպնդման» կարիք ունի: Մեր տեղեկություններով, սակայն, Հարությունյանի հետ կապված որոշակի կոմպրոմատներ են դրվել Փաշինյանի սեղանին, ինչը վերջինիս հազիվ թե թույլ տա աջակցել նրան»: