30/10/2019 10:37
Չավուշօղլուն դատապարտել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դատապարտել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը, որը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին՝ այն անվանելով «ամոթալի»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին: Փաստաթղթի ընդունման համար կողմ է քվեարկել 405 մարդ, դեմ`11-ը:
Ըստ Չավուշօղլուի ՝ ԱՄՆ-ը փորձում է այդ որոշմամբ «վրեժ լուծել», քանի որ Թուրքիան միջամտել էր ԱՄՆ-ի ծրագրերին ՝ Սիրիայում իրականացնելով «Խաղաղության աղբյուր» գործողությունը: