30/10/2019 16:58
Անկարայում հայտարարել են, որ հայկական բանաձևի ընդունմամբ թուրք-ամերիկյան հարաբերությունները կխաթարվեն
Հայոց ցեղասպանության և Անկարայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ամերիկացի օրենսդիրների որոշումները հակասում են երկու երկրների ռազմավարական հարաբերություններին և կվնասեն դրանց: Twitter-ում այս մասին գրել է Թուրքիայի նախագահի վարչակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը:
«Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հայկական բանաձևի շուրջ քվեարկությունը ծայրաստիճան անհանգստացնում է բոլոր նրանց, ովքեր թանկ են գնահատում թուրք-ամերիկյան հարաբերությունները: Նրանք, ովքեր քվեարկել են հաջակցություն բանաձևի, պատասխանատվություն են կրելու այս անհանգիստ տարածաշրջանում Անկարայի և Վաշինգտոնի ռազմավարական հարաբերությունների վատացման համար», - նշել է նա՝ ավելացնելով, որ պատմության քաղաքականացումը հանուն քաղաքական խնդիրների լուծման անընդունելի է: