30/10/2019 19:12
Թաիլանդում փիղը պառկել է ավտոմոբիլի տանիքին
Վայրի փիղը, որը Թաիլանդի Քաո Յայ ազգային բնայգում դուրս էր եկել ճանապարհ՝ «ողջունելու» զբոսաշրջիկներին, նախ նստել է նրանց ավտոմեքենայի առջևի խցիկին, ապա՝ ոտքերով անցել բեռնախցիկի վրայով և պառկել փոխադրամիջոցի տանիքին, հայտնում է Bangkok Post թերթի ինտերնետ-տարբերակը:
Անտառից ճանապարհ դուրս գալու իր սովորությամբ, երբ այնտեղ են ժամանում զբոսաշրջիկները, բնայգու աշխատակիցներին լավ հայտնի «Դիա» անվամբ 35-ամյա փիղը. այն լրջորեն վնասել է Toyota մարդատար ավտոմեքենան, սակայն վնասվածքներ չի հասցրել վարորդին և ուղևորներին, ասված է հաղորդագրության մեջ:
Ավտոմեքենան կորցրել է հետևի ապակին և հետևի պատուհաններից մեկը: