30/10/2019 16:04
Թուրքիայի խորհրդարանը կպատասխանի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը
Թուրքիայի խորհրդարանը կպատասխանի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն անօգուտ է: Թուրքիան այն չի ճանաչի», - նշել է Էրդողանը, հայտնում է «Reuters»-ը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը բանաձև է ընդունել, որով ճանաչել է 1915թ. Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում։
223 կոնգրեսական աջակցել է բանաձևին, դեմ է արտահայտվել 191 օրենսդիր: