31/10/2019 18:40
Apple-ն ապրանքանիշ է գնել ռուսական ընկերությունից
Apple-ը ռուսական ISBC ընկերությունների խմբից գնել է AIRTAG ապրանքանիշը: Այս մասին հայտնում է РБК-ն:
Ռուսական ընկերությունը նշել է, որ գործարքից հետո նրանք մտադիր են իրենց արտադրանքը վաճառել մեկ ISBC ապրանքանիշի տակ: Համաձայնագրի պայմանները չեն բացահայտվել:
ISBC-ից հայտնել են, որ «շուտով ամբողջ աշխարհը կիմանա և կսիրի նոր արտադրանքն այս անվան տակ»:
Apple- ը նույնպես հրաժարվել է մեկնաբանել համաձայնագիրը: