31/10/2019 10:22
Մերձավորների հետ Արսեն Բաբայանի հանդիպման արգելքը հանվել է
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի՝ մերձավորների հետ տեսակցության արգելքը հանվել է.
«Կապվեցի ՀՔԾ, Արսեն Բաբայանի՝ մերձավորների հետ հանդիպման արգելքը հանվել է», - գրել է նա:
Երեկ Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը հրապարակել է ՀՔԾ-ի տրամադրած որոշումը, որով արգելվում են Արսեն Բաբայանի տեսակցությունները ազգականների, ԶԼՄ-ների ու այլ անձանց հետ։
Հիշեցնենք՝ Բաբայանը մեղադրվում է իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։