31/10/2019 11:48
Վայոց ձորը նոր մարզպետ ունի
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Արարատ Գրիգորյանին նշանակել Վայոց ձորի մարզպետ:
Որոշումը կառավարությանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Վարչապետը շնորհավորեց նորանշանակ մազրպետին` մաղթելով հաջողություններ:
Հիշեցնենք` Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել նախարարություն:
Նա հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում միջադեպ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» էր տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը։
Ըստ մամուլի հրապարակումների, միջադեպին ներկա էին եղել նաև Վայոց ձորի մարզպետն ու նրա օգնականը:
Դեպքից օրեր անց օգնականը կալանավորվեց, ավելի ուշ` ձերբակալվեց վերջինիս եղբայրը: