31/10/2019 18:19
Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը, քննարկվել են այս ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք կարևորվել է կապերի հետեւողական խորացման անհրաժեշտությունը, ինչի համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները: