31/10/2019 09:35
«Հրապարակ». Վիկտոր Մնացականյանին փորձում են համոզել, որ հրաժարվի դիմումից
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հոկտեմբերի 24-ին ֆեյսբուքյան գրառում արեց՝ հայտարարելով, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել․ «Պաշտոնը թողնելու որոշումս չունի քաղաքական դրդապատճառ և հանդիսանում է բացառապես անձնական որոշում»: Երեկ մենք տեղեկացանք, որ նրա դիմումը քաղաքապետ Հայկ Մարությանը դեռ չի ստորագրել։
Քաղաքապետարանի մամուլի խոսնակը հաստատեց այս փաստը, սակայն դա պատճառաբանեց նրանով, որ Մարությանն արձակուրդում է։ Մեր տեղեկություններով, Չեխիա է մեկնել։ Սակայն դիմումը չստորագրելը արձակուրդի հետ կապ չունի՝ Մնացականյանին փորձում են համոզել, որ հրաժարվի դիմումից»: