31/10/2019 18:26
Ուկրաինան պատրաստ է արագացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու նախապատրաստումը
Կիևը պատրաստ է արագացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու նախապատրաստումը, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ կայացած մամուլի ասուլիսում։
Ասուլիսը տեղի է ունեցել Կիևում տեղի ունեցած Ուկրաինա - ՆԱՏՕ հանձնաժողովի նիստից հետո:
Զելենսկին նաև հայտնել է, որ հիշյալ նիստի ընթացքում կողմերը համաձայնության են եկել նախագծերի նորացված կոնսոլիդացված փաթեթի և գործնական մջոցառումների շուրջը: