31/10/2019 18:33
Հյուսիսային Կորեան նոր հրթիռ է արձակել
Հյուսիսային Կորեան այսօր նոր հրթիռ է արձակել, ասված է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայության հաղորդագրության մեջ։
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունում նշում են, որ ԿԺԴՀ-ի կողմից արձակված հրթիռը կարող էր լինել բալիստիկ: Այստեղ նաև ընդգծում են, որ հյուսիսկորեական հրթիռը չի հասել ո՛չ երկրի տարածք, ո՛չ էլ Ճապոնական ծովում նրա բացառիկ տնտեսական գոտի:
Հարավկորեացի զինվորականները հաստատել են Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը Ճապոնական ծովի ուղղությամբ: