31/10/2019 17:13
Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դռները շարունակում են բաց մնալ Ուկրաինայի առաջ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Կիևն իրավունք ունի ընտրելու այն ռազմական դաշինքները, որոնց պատրաստ է միանալ, ՆԱՏՕ-ի դռները շարունակում են բաց մնալ:
«Որպես ինքնիշխան պետություն՝ Ուկրաինան իրավունք ունի ընտրելու իր անվտանգության համակարգերը, ՆԱՏՕ-ի դռները մնում են բաց: ՆԱՏՕ-ի ճանապարհը հեշտ չէ, և յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է դա, պետք է կատարի էական բարեփոխումներ», - ասել է Ստոլտենբերգը:
Նշենք, որ Կիևում ընթանում է ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստ: