31/10/2019 10:51
Պակիստանում գնացքում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 62-ի
Պակիստանի Փենջաբ նահանգում գնացքում հրդեհի բռնկման հետևանքով զոհերի թիվը հասել է 62-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է Geo TV-ն՝ հղում անելով տեղի ոստիկանության պաշտոնյային:
Գնացքն ուղևորվում էր Կարաչիից դեպի Ռավալփինդի: Նախնական տվյալով՝ հրդեհի պատճառը եղել է գազի բալոնի պայթյունը, որն օգտագործվել է խոհարարության համար: Ականատեսների խոսքով՝ կրակը տարածվել է երեք վագոններով:
Երկաթուղիների նախարար Շեյխ Ռաշիդի խոսքով՝ ամենաշատ թվով մարդիկ մահացել են, երբ փորձել են դուրս նետվել այրվող գնացքից: