31/10/2019 11:14
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը նոր թափ կհաղորդի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
«Ես կարծում եմ, որ շատ կարևոր իրադաձություն է այս բանաձևի ընդունումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում և նոր թափ կհաղորդի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին», - ասաց նա:
Վարչապետը իր գնահատանքի խոսքերն ասաց Սփյուռքում և, հատկապես, ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերոպություններին, որոնք տասնյակ տարիներ հետևողականորեն աշխատել են ճանաչմանը հասնելու համար:
«Գործնականում այս որոշումը երկար տարիներ հասունացել էր և գրեթե բոլոր նահանգները նահանգային մակարդակով ճանաչել էին և սա դարձավ այդ գործընթացի գագաթնակետը և կուլմինացիան», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա շնորհակալություն հայտնեց ներկայացուցչական պալատի հայկական խմբի անդամներին, բոլոր կողմ քվեարկողներին: