31/10/2019 17:53
Փաշինյանն ու Մեդվեդևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հեռախոսազրույցում քննարկել է հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների արդիական հարցերը։
«Որպես 2019թ. հոկտեմբերի 25-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանականերում տեղի ունեցած զրույցի շարունակություն՝ Փաշինյանն ու Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների արդիական հարցերը», - հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 25-ի հանդիպմանը ՌԴ վարչապետը նշել էր, որ երկու երկրների հարաբերություններն ընդհանուր առմամբ բարեհաջող են զարգանում, «բայց դա չի նշանակում, որ կատարելագործելու ոչինչ չկա, կան որոշ հարցեր, որոնք պետք է քննարկվեն»։