31/10/2019 14:08
ԱՄՆ Կոնգրեսում Ռուսաստանին G7 ընդգրկելու դեմ բանաձև են ընդունել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան գործերով կոմիտեն հինգշաբթի բանաձև է ընդունել «Մեծ յոթնյակի» հանդիպումներին Ռուսաստանի մասնակցության դեմ, նշված է փաստաթղթի հեղինակներից մեկի՝ կոնգրեսական Ալբիո Սայրեսի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում նշված է, որ Ռուսաստանը G7 գագաթնաժողովներին չպետք է մասնակցի այնքան ժամանակ, մինչև «չհարգի հարևանների տարածքային ամբողջականությունը» և չհետևի «ժողովրդավարական հանրույթների ստանդարտներին»:
«Մեծ յոթնյակի» մեջ են մտնում Գերմանիան, ԱՄՆ-ն, Կանադան, Ճապոնիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան:
1998 թվականին ձևաչափն ընդլայնվել էր Ռուսաստանի հաշվին, սակայն Ղրիմը վերադարձնելուց հետո ակումբի անդամները հրաժարվեցին գալ Սոչիում անցկացվող գագաթնաժողովին և յոթով հավաքվեցին Բրյուսելում: