31/10/2019 15:31
ԱՄՆ մոտ 900 զինծառայող զորքերի դուրսբերումից հետո կարող է մնալ Սիրիայում
ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո մոտ 900 զինծառայող կարող է մնալ Սիրիայում, հայտնում է New York Times- ը՝ հղում անելով աղբյուրներին:
Թրամփը հոկտեմբերի 7-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սկսում են զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելքից: Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հոկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Սիրիայից դուրս կբերի ևս 1000 զինծառայող:
Ըստ թերթի աղբյուրների, հազար հոգուց 250-ը կմնա Սիրիայում, նրանք կտեղակայվեն Դեյր էզ-Զոր նահանգում: Միևնույն ժամանակ, մեխանիզացված ուժերը շուտով կմիանան առաջին մի քանի հարյուր հրետանավորներին:
Նավթային տարածքները պաշտպանող զինծառայողների ընդհանուր թիվը կկազմի մոտ 500: Եթե հաշվի առնվեն Եթ-Թանֆ գոտում գտնվող զորքերը, ապա ընդհանուր առմամբ Սիրիայում կմնան մոտ 900 զինծառայող: