31/10/2019 19:14
Հեղեղների պատճառով Ֆրանսիայի հարավում արտակարգ դրություն է հայտարարվել
Ֆրանսիայի իշխանությունները հեղեղումների պատճառով երկրի հարավում գտնվող վեց դեպարտամենտների 186 համայնքներում արտակարգ դրության ռեժիմ են մտցրել: Այս մասին ասվում է Կառավարության պաշտոնական տեղեկագրում:
Փաստաթղթից հետևում է, որ խոսքը Էրո, Օդ, Բուշ-դյու-Ռոն, Արևելյան Պիրենե, Վար և Վոքլյուսե դեպարտամենտների մասին է:
Նշվում է, որ տուժածներին փոխհատուցում է տրվելու: