01/11/2019 14:17
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջիկա այցը Հայաստան լինելու է պաշտոնական. ԱԳ նախարար
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջիկա այցը Հայաստան լինելու է պաշտոնական, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Մենք ունենք բավականին դինամիկ շփումներ, ակտիվ երկխոսություն, մեր օրակարգը բավականին լայն է։ Ունենք տարածաշրջանային տարբեր զարգացումներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են մեր օրակարգին, և դա ևս երկխոսության թեմա է։ Մենք համագործակցում ենք տարբեր հարթակներում», - ասաց նախարարը։
Անդրադառնալով ԱՄՆ-ի ֆինասնավորմամբ Հայաստանում ստեղծված կենսաբանական լաբորատորիաներ՝ ռուսական կողմի հնարավոր մուտքի թեմային, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ կկարողանան խոսել, երբ բանակցությունները կավարտվեն։
«Որևէ այլ բաներ, որնեք վերաբերում են աղբյուրների կողմից արտահայտած մտքերին, մեզ վրա որևէ ազդեցություն չունեն։ Շատ հարմար բան չէ, երբ աղբյուները դուրս են հանում տեղեկություններ և անտեղի քամի են ստեղծում», - ասաց նա։