01/11/2019 17:00
Բելառուսը միասնական արժույթի անցում չի քննարկում Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի հետ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը և ՌԴ-ի հետ դրամավարկային քաղաքականության ներդաշնակեցումը վերազգային արժույթի անցում չեն նախատեսում, հայտնել է Բելառուսի ազգային բանկի վարչության նախագահ Պավել Կալաուրը:
«Երեկ մենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում քննարկեցինք ընդհանուր ֆինանսական շուկայի՝ ընդունված հայեցակարգի իրականացման հարցը: Խոսքը չի վերաբերում ինչ-որ վերազգային արժույթների», - ասել է Ազգային բանկի ղեկավարը:
Նա նշել է, որ «(ՌԴ-ի հետ միության կամ ԵԱՏՄ-ի շրջանակում միասնական արժույթի անցման շուրջ –խմբ.) զանազան խոսակցությունները, որոնք ոչ մի հիմք չունեն, հուզում են հասարակայնությանը, ստեղծում բարձր գնաճային, արժեզրկումային սպասումներ»:
«Նման բնույթի կարծիքների համար ոչ մի կարգի հիմքեր չկան», - նշել է Ազգային բակի ղեկավարը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17