01/11/2019 10:22
«Իրատես». Իշխանությունները հույսները չեն կտրում, որ Մանվել Գրիգորյանը ցուցմունք կտա Քոչարյանի դեմ
«Իրատես» թերթը գրում է.
«Իշխանությունները դեռ հույսները չեն կտրում, որ իրականում և իսկապես շատ ծանր հիվանդ Մանվել Գրիգորյանը որևէ ցուցմունք կտա Քոչարյանի դեմ` Մարտի մեկի դեպքերի, բանակի ներգրավվածության մասով, կամ ինչ-որ բան «կպատմի» Հոկտեմբերի 27-ի մասին։
Որոշ տեղեկություններով` գեներալ Մանվելն ունի 1999-ի հոկտեմբերի 27-ի երեկոյան Ռոբերտ Քոչարյան-Նաիրի Հունանյան հանդիպման ձայնագրությունը, և, շատերի պնդմամբ, նաև դրա համար է այդքան հիվանդություններ ունեցող գեներալը պահվում կալանքի տակ: Հիվանդանոցում երբեմն նրան այցելող իշխանության «էմիսարները» հորդորում, օրինակներ են ցուցանում, ցուցմունք` ազատության դիմաց «բարտերի» սխեմա են առաջարկում Մանվել Գրիգորյանին, սակայն վերջինս չի համաձայնում.
«Չէ՛, ես արդեն կմեռնեմ, իմ ինչի՞ն ա պետք ազատություն, էսա` էս հիվանդանոցում էլ կմեռնեմ, համ էլ ըտոնց շատ չի մացե»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։