01/11/2019 13:39
Էսկալացիայի ռիսկերի նվազեցումը մշտապես կարևորագույն հարց է. ԱԳ նախարար
Մենք որևէ փակուղի չենք տեսնում, շարունակում ենք շատ հանգիստ և սառնասիրտ աշխատել, որովհետև սա աշխատանք է, որը պետք է արվի, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով արցախա-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածության աճին։
«Սա վերաբերում է մեր անվտանգությանը, վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղության հաստատմանը։ Այստեղ զգացմունքային դաշտում աշխատելը լուրջ չէ և պատասխանատու չէ», - ասաց նա։
Դիտարկմանը, որ հրադադարի խախտման դեպքեր հակառակորդը թույլ է տալիս նաև հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց.
«Էսկալացիայի ռիսկերի նվազեցումը մշտապես կարևորագույն հարց է։ Չի կարող լինել իրավիճակ, երբ Ադրբեջանը շարունակում է ատելության քաղաքականությունը և սպասել, որ դա չի կարող ազդել բովանդակության վրա։ Տեղի են ունենում զինադադարի խախտումներ, բայց, ընդհանուր առմամբ, կա խախտումների նվազում, և սա մեզ համար բացարձակ կարևոր հարց է»։