01/11/2019 11:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցներն՝ ավելացնելով Իսլամական հանրապետության շինարարության ոլորտը սահմանափակող ցուցակների մեջ և արգելք դնելով մի շարք նյութերի վրա, որոնք կարող են օգտագործվել միջուկային և հրթիռային ծրագրերի համար, հայտնել են Պետդեպարտամենտից:
«Այս որոշումը կօգնի պահպանել Իրանի քաղաքացիական միջուկային ծրագրի մոնիտորինգը, նվազեցնել տարածման ռիսկերը, սահմանափակել Իրանի հնարավորությունը միջուկային զենք ձեռք բերելու հարցում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Իրանի շինարարության ոլորտը հայտնվել է պատժամիջոցների տակ, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, «ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից»: